Լրահոս

21.02.2012 15:20


Վերելակ դեպի տիեզերք

Վերելակ դեպի տիեզերք

Ինչպես հաղորդում է ռուսական «Gazeta.ru» պարբերականը, Ճապոնական շինարարական ընկերությունը 2050-ին նախատեսում է տիեզերք բարձրացող վերելակի շինարարություն, որի շնորհիվ հնարավոր կլինի թափոնները տեղափոխել այլ մոլորակներ:

Տիեզերական վերելակը, որի երկարությունը լինելու է 96 հազ կմ, լինելու է մալուխ, որի մի ծայրն ամրակցվելու է Երկիր մոլորակում, իսկ մյուսը լինելու է մեկ այլ մոլորակում։ Մալուխին ամրակցված է լինելու մեկ ամբարձիչ, որի օգնությամբ էլ թափոնները Երկիր մոլորակից տեղափոխվելու են տիեզերք։ 

Ըստ ընկերության նախագծի՝ վերելակի մալուխը պատրաստվելու է ածխածնի նանոխողովակներով, որոնք էլ 20 անգամ ամուր են երկաթից։ Այդպիսով ընկերությունը կնվազեցնի տիեզերք ուղարկվող թափոնների ծախսը։

Այս խորագրի վերջին նյութերը